Նորություններ

ՌԴ հավաքականն առաջին անգամ չի մասնակցի խաղերին

Սպորտ 2014-09-30

Առաջին անգամ Ռուսաստանի` կանանց բասկետբոլի հավաքականը չի մասնակցի բասկետբոլի աշխարհի առաջնությանը: Առաջնությանը, որը կընթանա Թուրքիայում, 16 թիմեր կպայքարեն տիտղոսի համար: Թիմերը բաժանվել են չորս խմբերի:
Թուրքիայի և աշխարհի ու Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն ԱՄՆ-ի հավաքականներից բացի, մյուս թիմերն ուղեգրերը նվաճել են մայրցամաքների առաջնություններում:
 
Առաջնությունը կանցկացվի Անկարայում և Ստամբուլում: Քառորդ եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի 3-ին, կիսաեզրափակիչը՝ հոկտեմբերի 4-ին, եզրափակիչն ու երրորդ տեղի հանդիպումը՝ հոկետմբերի 5-ին:
 
Քառորդ եզրափակիչից բոլոր հանդիպումները կանցկացվեն Ստամբուլի «Ուլկեր Արենայում»:
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: