Նորություններ

Աբրահամը մարզական կարիերան ավարտելու մասին

Սպորտ 2014-09-25

Անդրադառնալով սպորտային կարիերան ավարտելուն` Արթուր Աբրահամը նշել է, որ մարզական կարիերան կավարտի, երբ անձնական մարզիչ Ուլի Վեգները կգնա հանգստի։
«Երբ Ուլի Վեգները որոշի գնալ վաստակած հանգստի, այն ժամանակ էլ ես կհետևեմ նրան»,- ասել է Աբրահամը։
 
Նկատենք` բրիտանացի Փոլ Սմիթի դեմ մենամարտից առաջ Ուլի Վեգները հայտարարել էր, որ Արթուր Աբրահամը հաղթանակ կտանի, եթե հետևի իր մարտավարությանը։
 
Հիշեցնենք` Փոլ Սմիթի դեմ աշխարհի չեմպիոնի պաշտպանության մենամարտը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում։
 
Աղբյուրը` sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: