Նորություններ

Անկախության տոնը Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցում

Կրթական 2014-09-23

Անկախության տոնը մեծ ու աննախադեպ շուքով են նշել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Փամբակ գյուղի Փամբակ-Դարանակի միջնակարգ դպրոցում, որտեղ սովորում են երկու գյուղի երեխաներ:
«Ես քո զավակն եմ, Հայաստա´ն, դրա համար եմ հա´յ այսքան…» խորագրով ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանն աշակերտները մասնակցում էին զինվորական համազգեստով:
 
Միջոցառման հյուրներն էին ՊՆ ներկայացուցիչներ, դպրոցի բարեկամ Գրիգորի Ֆարյանը, Վանաձորի «Վ. Հարությունյանի թատերական ստուդիայի» սան Անուշ Ղևոնդյանը, համագյուղացիների մեծ մասը:
 
«Սա իմ կյանքի այն եզակի պահերից է, երբ ես այս աստիճան հուզված եմ: Ես ուրախ եմ, որ մեր երկրի ապագան այսպիսի հայրենասեր սերնդի ձեռքում է լինելու»,- նշել է բարերարը: 
 
Անկախության տոնը ևս մեկ անգամ համախմբեց հայերին, երբ միջոցառման վերջում ուսուցիչներն ու աշակերտները ուս-ուսի տված քոչարի պարեցին: Հանդիսությունը հատկապես արժեքավոր էր սահմանամերձ գյուղում բնակվող ծնողների համար: 
 
«Հիանալի միջոցառում էր: Մեր դպրոցում երբևէ կազմակերպված միջոցառումներից լավագույնը: Երջանիկ էի` տեսնելով, որ մեր երեխաներն այդքան տաղանդավոր են: Հուսով եմ, որ այն, ինչի ականատեսը եղանք, նրանց ունակությունների գագաթնակետը չէր, և նրանք էլի կզարմացնեն մեզ»,- նկատել է փամբակի բնակիչ Մարինե Նաղդալյանը:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: