Նորություններ

Այցելություն զորամաս անկախության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ

Կրթական 2014-09-23

ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի շրջանակներում Աբովյանի Ն. Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 8-րդ դասարանցիները այցելեցին ՀՀ ՊՆ զորամասերից մեկը:
Այցը նախատեսված էր համապատասխան զորամասի և դպրոցի միջոցառումների տարեկան պլանով:
 
Աշակերտները ներկա գտնվեցին  զորամասում կազմակերպված միջոցառմանը: Մասնակցեցին զինվորների և սպաների պարգևատրման պաշտոնական արարողությանը:
 
Արարողությանը ելույթ ունեցան զորամասի հրամանատարը, բարձրաստիճան սպաներ, Աբովյանի Ն. Վանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի զինղեկ Զ. Տոմոյանը:
 
Վերջինս տնօրինության անունից շնորհավորեց զորամասի զինվորներին, սպաներին և հյուրերին:
 
Աշակերտներն այցելեցին նաև վաշտերի զորանոցներ, ծանոթացան զինվորների առօրյային:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: