Նորություններ

Կնքվել է համաձայնագիր

Կրթական 2014-09-23

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման` պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Էստոնիայի կրթության և գիտության նախարար Եվգենի Օսսինովսկին ստորագրել են Հայաստանի և Էստոնիայի միջև կրթության և հետազոտության բնագավառում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:
Համաձայնագրով նախատեսվում է ամրապնդել և զարգացնել միջնակարգ, միջին մասնագիտական, բարձրագույն կրթության և գիտահետազոտական հաստատությունների միջև փոխադարձ հարաբերությունները:
 
Մասնավորապես` նախատեսվում է խրախուսել փոխանակման ծրագրերը աշակերտների, ուսանողների, ուսուցիչների, դասավանդող և գիտական անձնակազմերի համար գիտահետազոտական և կրթական հաստատությունների կուտակած փորձին և ձեռքբերումներին ծանոթանալու նպատակով:
 
Կողմերը կնպաստեն նաև երկու երկրների լեզվի, պատմության և մշակույթի ուսումնասիրմանը և դասավանդմանը կրթական հաստատություններում, ինչպես նաև կաջակցեն մասնագետների, մեթոդական ձեռնարկների և դասագրքերի փոխանակմանը:
 
Աղբյուրը` edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: