Նորություններ

Երեք անվանական լսարաններ ԵՊՀ-ում

Կրթական 2014-09-22

ԵՊՀ-ում բացվել են լսարաններ, որոնք կրում են ականավոր գործիչներ Յոհաննես Լեփսիուսի, Հերման Գոլցի և Գարեգին Հովսեփյանցի անունները:
Մինչ լսարանների բացումը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվել է պատարագ՝ նվիրված հայ-գերմանական հարաբերությունների ռահվիրաններ Յոհաննես Լեփսիուսին (1858-1926թթ.), Գարեգին Հովսեփյանցին (1867-1952թթ.) և Հերման Գոլցին (1946-2010թթ.):
 
Լսարանների բացման արարողությանը մասնակցելու էին եկել գերմանացի հյուրեր, ԵՊՀ ղեկավարության ներկայացուցիչներ, դասախոսներ, ինչպես նաև Հերման Գոլցի ընտանիքի անդամները:
  
Պրոֆեսոր Գոլցի կինը Զիկրիտ Գոլցը հպարտությամբ նշել է, որ իրենք շատ վաղուց են Հայաստանում եղել:
 
«Հայաստանը մեզ շատ մոտ է եղել և՛ իր պատմությամբ, և՛ այսօրվա իրավիճակով, և՛ հոգևոր մշակույթով: Եվ այդ ամենը սկսվեց շուրջ 30 տարի առաջ, երբ հայտնաբերվեց Լեփսիուսի արխիվը»,- նկատել է տիկին Գոլցը:
 
Վերջինս հավելել է նաև, որ իր ամուսնու շնորհիվ լույս է տեսել նաև այն ցուցակը, որում գրված էին մանկատներում հայտնված կամ ընտանիքի անդամներին կորցրած մարդկանց անունները:
 
Աղբյուրը` ysu.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: