Նորություններ

Կվերսկսեն հայագիտական առարկաների դասընթացները

Կրթական 2014-09-19

ՀՀ կրթական ոլորտին առնչվող հարցերի քննարկումը, նոր փոխհարաբերությունների հաստատումը ընդլայնվում է նաև աշխարհագրորեն, այսպես` hամաձայն Չեխիայում ՀՀ դեսպանության և Պրահայի Կարլի համալսարանի միջև կնքված համաձայնագրի՝ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում կվերսկսեն հայագիտական առարկաների դասընթաց:
Կարլի համալսարանում հայագիտության դասավանդումն ավանդույթներ ունի: Տարբեր տարիների (1953թ. և 1996թ.) բացվել է ամբիոն կամ անց է կացվել դասախոսությունների շարք:
 
Կարևորելով համալսարանում հայագիտության դասավանդման ավանդույթների վերականգնումը` Հայաստանի կառավարությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջարկով որոշում է կայացրել ֆինանսական օժանդակություն տրամադրել Կարլի համալսարանին դասավանդումը վերսկսելու նպատակով:
 
2014-2015թթ. ուսումնական տարվա ընթացքում չեխ ուսանողներին կառաջարկվեն հայոց լեզվի, գրականության, պատմության, մշակույթի և աշխարհագրության դասընթացներ:
 
Աղբյուրը` www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: