Նորություններ

Ներկայացվել են մագիստրոսական նոր ծրագրեր

Կրթական 2014-09-17

Ըստ ԵՊՀ տեղեկատվական բաժնի հաղորդման` Էստոնիայի Տարտուի համալսարանի պրոֆեսոր Էիկի Բերգը ներկայացրել է երկու նոր մագիստրոսական ծրագրեր, որոնցով կարող են սովորել նաև հայ ուսանողները:
Մինչ “Democracy and Governance” և “International Relations and Regional studies” մագիստրոսական ծրագրերը ներկայացնելը պարոն Բերգը հակիրճ ներկայացրել է Էստոնիան, խոսել մի քանի առանձնահատկությունների, տեսարժան վայրերի մասին:
 
Պրոֆեսորն ուսանողներին պատմել է նաև Տարտուի համալսարանի մասին, որը տարածաշրջանում ամենահներից մեկն է: Այն հիմնադրվել է 1632 թ.-ին: 1830-36 թվականներին այդ համալսարանում է կրթություն ստացել նաև Խաչատուր Աբովյանը: Ծրագրերով հետաքրքրվածներին Էիկի Բերգը ներկայացրել է նաև այն պայմանները, որոնք արտասահմանցի ուսանողներին առաջարկում է բուհը:
 
”Democracy and Governance” մագիստրոսական ծրագրով սովորողները կյուրացնեն տեսական և գործնական գիտելիքներ քաղաքական համակարգերի, ժողովրդավարական ինստիտուտների, հանրային կառավարման, քաղաքական վերլուծությունների վերաբերյալ:
 
Իսկ “International Relations and Regional studies” մագիստրոսական ծրագիրը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են կարիերա կառուցել միջազգային հարաբերությունների ուղղությամբ: Դա կարող է լինել դիվանագիտության, հանրային ծառայության ոլորտներում, մասնավոր սեկտորում կամ ոչ պետական կազմակերպություններում:
 
Աղբյուրը` ysu.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: