Նորություններ

Դիտարկվել են կրթական ոլորտի մի շարք հարցեր

Կրթական 2014-09-08

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթական հաստատությունների տնօրեններին միջև տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նոր ուսումնական տարվա մեկնարկին առնչվող հարցերի:
Նախարարը ներկայացրել է ՄԿՈՒ ոլորտում պետական քաղաքականության նոր մոտեցումները:
 
Դիմելով քոլեջների և ուսումնարանների տնօրեններին՝ նախարարը նշել է, որ ոլորտում մի շարք նորարարություններ են նախատեսվում, այդ ուղղությամբ իրականացվող օրենսդրական փոփոխությունները քննարկվում են խորհրդարանում:
 
Անդրադառնալով քոլեջից բուհ տեղափոխվելու համակարգին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ այս տարվանից սկսած` քոլեջների լավագույն շրջանավարտներն իրավունք կունենան տեղափոխվել միայն բուհերի հեռակա համակարգ՝ երկրորդ կուրս. նույն հնարավարությունը առկա համակարգի համար չի գործելու:
 
Դիտարկելով կարգապահական հարցերը` ՀՀ ԿԳ նախարարը՝ նշել է, որ սովորողների հաճախելիության, կադրային քաղաքականության և հատկապես ֆինանսական կառավարման նկատմամբ խիստ վերահսկողություն է լինելու:
 
Նախարարը պատասխանել է նաև տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են ՄԿՈՒ հաստատությունների վերանորոգման ծրագրերին, ընդունելության ժամկետների երկարաձգմանը և այլ խնդիրների:
 
Աղբյուրը` edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: