Նորություններ

«Որ դու ծնվեիր...»

Կրթական 2014-09-02

Գիտելիքի, գրի և դպրության օրն առանձնահատուկ տոն էր Բյուրեղավանի թիվ 2 դպրոցի I «ա» դասարանի աշակերտների համար: Մեսրոպ Մաշտոցին ուղղված գովքով Բյուրեղավանի առաջին դասարանցիները ուսուցչուհի Հռիփսիմե Խաչատրյանի ուղեկցությամբ մեկնեցին Օշական:
Աշակերտները ներկայացրեցին նաև Օշականի, եկեղեցու պատմությունն ու երդվեցին ամեն տարի իրենց այցով անմահ պահել Մեսրոպ Մաշտոցի հիշատակը:
 
Փոքրիկներն իրենց երախտիքի խոսքն ուղղեցին նաև Աստծուն, և եկեղեցու կամարների ներսում երեսուն մանուկների շուրթերից հնչեց «Տերունական աղոթքը»:
 
Օրվա երկրորդ կեսն առաջին դասարանցիների համար նշանավորվեց բնության գրկում անցկացված երգ ու պարով, խաղերով: Օրն ամփոփվեց բարձր տրամադրությամբ և վառ տպավորություններով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: