Նորություններ

Խաղաղության դաս Մասիսի թիվ 1 դպրոցում

Կրթական 2014-09-02

Սեպտեմբերի 1-ը յուրահատուկ կերպով է մեկնարկել Մասիս քաղաքի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցում: 5-րդ դասարանի աշակերտները նոր ուսումնական տարին սկսել են դասղեկ, ռուսաց լեզվի ուսուցչուհի Ռաիսա Դանիելյանի նախաձեռնած խաղաղության դասով:
Խաղաղության դասի իրականացման օրը պատահական չէր ընտրվել. 1939թ. այդ օրն սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, իսկ 1945թ. Միավորված Ազգերի Կազմակերպությունը սեպտեմբերի 1-ը հռչակեց խաղաղության օր:
 
Աշակերտները մեծ ոգևորությամբ արտասանում էին խաղաղությանը նվիրված բանաստեղծություններ, ցուցադրում իրենց նկարած նկարները, որոնցում, ըստ իրենց ընկալման և երևակայության` պատկերված էր խաղաղություն երևույթը:
 
Օրվա խորհուրդն ամբողջացրեց ճերմակ աղավնիների` նախապես պատրաստված նկարին փակցնելը: Թղթե աղավնիների վրա գրված էին աշակերտների ցանկությունները և երազանքները:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: