Նորություններ

«Ողջույն, դպրո՛ց»

Կրթական 2014-09-01

Գյումրու համար 37 ավագ դպրոցը մեծ շուքով նշեց Գիտելիքի և դպրության օրը, մեծ հանդիսավորությամբ դիմավորեց նոր ուսումնական տարին:
100-ից ավելի աշակերտներ ընդունած, 10-րդ դասարանցիների քանակով Շիրակի մարզում առաջատար դպրոցի բակում խմբվել էին ժպտերես, ուսումնատենչ աշակերտները:
 
Այս օրը կրկնակի տոն էր աշակերտների և դպրոցի անձնակազմի համար. իր դռներն էր բացում ամառվա ընթացքում հիմնովին վերանորոգված հարազատ կրթօջախը:
 
Ուսումնական տարվա մեկնարկի առթիվ հնչեցին շնորհավորական խոսքեր, թվարկվեցին նախորդ ուսումնական տարվա դպրոցի շրջանավարտների ձեռքբերումները: Երաժշտությունը, երգն ու պարը ամբողջացրեցին տոնական օրվա խորհուրդը:
 
Զանգի ղողանջն ազդարարեց ուսումնական տարվա մեկնարկը. աշակերտները մեծ ոգևորությամբ և դասղեկների ուղեկցությամբ ոտք դրեցին դպրոց:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: