Նորություններ

Սեպտեմբերի 1-ն Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում

Կրթական 2014-09-01

2014-2015թթ. ուսումնական տարին նոր խինդով, ջերմությամբ ու ակնկալիքներով է սկսել Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցը: Միջոցառումը մեկնարկել է դպրոցի աշակերտուհիներից մեկի ոգեկոչման և հավատի, ազգահաստատ նվիրումի խոսքերով:
Տոնական միջոցառմանը յուրաքանչյուր դասարան ներկայացրել է պետական որևէ խորհրդանիշ: Ազգային օրհներգով են ներկայացել դպրոցի 8-րդ դասարանի  աշակերտները: Եռագույն դրոշը բերելու պատիվը վերապահվել էր 5-րդ դասարանցիներին, Սուրբ գիրքը և խաչը` 7-րդ դասարանցիներին:
 
Սեպտեմբերի 1-ը յուրօրինակ կերպով են դիմավորել դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները. նրանք մարմնավորել էին հեքիաթի հերոսների:
 
Ինչպես յուրաքանչյուր տարի, այնպես էլ այս տարի չխախտվեց դպրոցում ընդունված գեղեցիկ ավանդույթը` 12-րդ դասարանի աշակերտները դասասենյակ են ուղեկցել ամենակրտսեր աշակերտներին՝ առաջին դասարանցիներին: «Քոչարի»-ն պարելուց հետո փոքրիկները ոտք են դրել հարազատ կրթօջախ:
 
Միջոցառման ընթացքում դպրոցի գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտները պարգևատրվել են գովասանագրերով, իսկ դպրոցի տնօրենը  հպարտությամբ ընթերցել է հանրապետության բուհեր ընդունված աշակերտների  անունները:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: