Նորություններ

Դպրոց կհաճախի 40 հազար առաջին դասարանցի

Կրթական 2014-09-01

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հաղորդմամբ` 2014-2015թթ. ուսումնական տարում դպրոց կհաճախի 40 հազար առաջին դասարանցի:
Առաջին դասարանցիների հստակ թիվը, սակայն, կամփոփվի մինչ սեպտեմբերի վերջ: Ներկայումս ընթանում է դասագրքերի բաշխման գործընթացը: Ընդ որում` այս տարի լույս են տեսել 29 անուն նոր դասագրքեր:
 
Ըստ սահմանված ժամանակացույցի՝ ավարտվել են նաև մի շարք դպրոցների վերանորոգման աշխատանքները, որոնք պատրաստ են ուսումնական տարվա մեկնարկին: Նոր ուսումնական տարվա ընթացքում Համաշխարհային բանկի տրամադրած վարկի շրջանակներում կփոխվի նաև բոլոր ավագ դպրոցների ուսումնական գույքը:
 
Նախարարի փոխանցմամբ` Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում մեկնարկելու է «Կայուն սնունդ» ծրագիրը: «Այս ծրագիրը ոչ միայն կրթական բնույթ ունի, այլև սոցիալական, առողջապահական հետևանքներ»,- նշել է Ա. Աշոտյանը:
 
Փորձնական կարգով 10 դպրոցներում ներմուծվել է նաև ազգային երգ ու պար առարկան, որը մշակել են համապատասխան ոլորտի մասնագետները:
 
Ուսումնական տարվա ընթացքում ավագ և հիմնական դպրոցները կստանան ութ վիրտուալ լաբորատորիաներ, որոնց միջոցով երեխաները կկարողանան կիրառել իրենց գիտելիքները: 
 
Աղբյուրը` Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: