Նորություններ

24 հավաքական կպայքարի հաղթողի կոչման համար

Սպորտ 2014-09-01

Աշխարհի 24 երկիր ներկայացնող ազգային հավաքականներ կպայքարեն հաղթողի կոչման համար օգոստոսի 30-ին մեկնարկած բասկետբոլի՝ տղամարդկանց աշխարհի առաջնությանը:
Աշխարհի առաջնություններում առաջին անգամ իրենց մասնակցությունը կցուցաբերեն Ուկրաինան և Ֆինլանդիան:
 
Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի ԱՄՆ-ի հավաքականը: Չորս տարի առաջ եզրափակիչում հաղթելով Թուրքիային՝ ԱՄՆ-ի հավաքականը վերադարձրեց չեմպիոնական կոչումը 12 տարվա ընդմիջումից հետո:
 
Այս առաջնության խմբային փուլի հանդիպումները կավարտվեն սեպտեմբերի 4-ին: 1/8 եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 6-7-ին, քառորդ եզրափակիչը՝ սեպտեմբերի 9-10-ին, կիսաեզրափակիչը՝ սեպտեմբերի 11-12-ին, երրորդ տեղի խաղը՝ սեպտեմբերի 13-ին, եզրափակիչը՝ սեպտեմբերի 14-ին:
 
1/8, 1/4, 1/2 եզրափակիչի հանդիպումները կանցկացվեն Մադրիդում և Բարսելոնայում, երրորդ տեղի խաղն ու եզրափակիչը՝ Մադրիդում:
 
Աղբյուրը՝ sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: