Նորություններ

ԵՊՀ առաջին կուրսեցիները 3224-ն են

Կրթական 2014-08-30

2014/2015 ուսումնական տարվա համար ԵՊՀ հայտագրված 3720 դիմորդներից 3224-ն են դարձել ԵՊՀ ուսանող: ԵՊՀ ընդունված ուսանողներից 408-ն ուսում կստանա պետպատվերի շրջանակներում, իսկ 2816-ը՝ վճարովի համակարգում:
Հիշեցնենք` ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանի հավաստմամբ` անցած տարվա համեմատ` ընդհանուր դիմորդների թիվը նվազել է շուրջ 2000-ով, ինչը պայմանավորված է շրջանավարտների թվի նվազմամբ:
 
Այս տարի մրցակցությունը բարձր է եղել հատկապես Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերենի բաժնում, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Ինֆորմատիկայի և Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներում: Թափուր տեղեր մնացել են հիմնականում Ֆիզիկայի, Կենսաբանության, Ռուս բանասիրության, Աստվածաբանության ֆակուլտետներում:
 
«Ընդհանուր առմամբ ընդունելության գործընթացը գոհացուցիչ է: Մտահոգության տեղիք է տալիս որոշ ֆակուլտետներում չափից ավելի թափուր տեղերի քանակը: Դա, սակայն, նաև ազդակ է մեզ, որպեսզի հասկանանք՝ ինչ փոփոխություններ է պետք անել մյուս տարվա ընդունելության համար…»,- նշել էր ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:
 
Աղբյուրը` ysu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: