Նորություններ

Այս տարի նախատեսվում է մինչև 1500 սոցիալապես անապահով ուսանողների աջակցել

Կրթական 2014-08-29

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պաշտոնական հանդիպում է ունեցել բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների հետ, որտեղ քննարկվել են նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցեր: Նախարարը բուհերի ղեկավարներին առաջարկել է, ինչպես նախորդ երկու տարիներին, այս տարի ևս սիրիահայ ուսանողների համար բուհերում ուսման վարձը հավասարեցնել ՀՀ քաղաքացիների համար նախատեսված չափերին:
Կառավարության առաջարկությամբ և ՀՀ վարչապետի հանձնարարությամբ այժմ մշակվում  է նաև սոցաիալական աջակցության ծրագիր՝  վերջին շրջանում գնդակոծության ենթարկված սահմանամերձ համայնքների  ուսանողների  համար: Սահմանամերձ գոտուց եկած առաջին կուրսի ուսանողների համար նախատեսվում  է կիրառել մինչև 30 տոկոս ուսման վարձի  զեղչ, իսկ արդեն  2-րդ կուրսից սկսած զեղչը կպահպանվի, եթե տվյալ ուսանողը կապահովի բուհերի կողմից սահմանված միջին որակակական գնահատականի՝ ՄՈԳ-ի շեմը:
 
Ընդգծելով, որ կառավարության ծրագրով այս տարի նախատեսվում  է աջակցել մինչև 1500 սոցիալապես անապահով ուսանողների՝ նախարարը նշել է, որ բարձրագույն ուսումնական հաստատությունները  մինչև սույն թվականի սեպտեմբերի 17-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն պետք է  ներկայացնեն պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման նպատակով` ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` ուսանողների անվանացանկը:
 
Նախարար Ա. Աշոտյանը, դիմելով ռեկտորներին, կոչ է արել  բուհական բյուջեները պլանավորելիս օրենքի այս պահանջը անպայման նկատի ունենալ և ապահովել պետության կրթական քաղաքականության իրագործումը: Նախարարը ռեկտորների ուշադրությունը հրավիրել է նաև 2015 թվականին Երանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին՝ կոչ անելով բուհերին  ակտիվություն ցուցաբերել:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բուհերի հեռակա ուսուցման համակարգում ընդունելությանը, զարգացման ծրագրերն և     մի շարք այլ հարցերի վերաբերող հարցեր:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: