Նորություններ

Նոր սարքը հնարավորություն կտա աշխարհին նայել «շան աչքերով» (տեսանյութ)

Ուշագրավ 2014-08-27

Ինչպես հայտում է hitech.newsru.com-ը, «Էքշն» տեսախցիկների արտադրությամբ զբաղվող GoPro ընկերությունը ներկայացել է Fetch համակարգը, որը հնարավորություն է ընձեռում կյանքին նայել Ձեր սիրելի ընտանի կենդանու աչքերով:
Fetch-ը ամրագոտու հատուկ համակարգ է, որը հնարավորություն է տալիս շան մեջքին GoPro տեսախցիկ ամրացնել, իսկ խոշոր ցեղատեսակի շների պարագայում այն կրծքավանդակին է ամրացվում:
 
Արտադրողների խոսքով՝ Fetch-ը որևէ անհարամարություն չի առաջացնում, հասանելի է 3 չափով և կիրառելի բոլոր ցեղատեսակի շների պարագայում: Սարքի արժեքը 90 դոլար է, սակայն GoPro տեսախցիկի հետ միասին այն 300 դոլար կարժենա:
 
Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: