Նորություններ

Հանրապետության 10-ը դպրոցներում կդասավանդվի «Ազգային երգ ու պար» և «Երաժշտություն» առարկաները

Կրթական 2014-08-27

Հանրապետության 10-ը դպրոցներում կդասավանդվի «Ազգային երգ ու պար» և «Երաժշտություն» առարկաները ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական դպրոցի 5-րդ դասարանի «Ազգային երգ ու պար» և «Երաժշտություն» առարկաների փորձնական ծրագրերը` 2014-2015 ուսումնական տարվա համար: Համաձայն հրամանի՝ ծրագրերը փորձարկելու են Հայաստանի Հանրապետության հետևյալ հանրակրթական ուսումնական հաստատություններում՝
1)    Երևանի N 11 հիմնական դպրոց
 
2)    Երևանի N 20 հիմնական դպրոց
 
3)    Երևանի N 52 հիմնական դպրոց
 
4)    Երևանի N 92 հիմնական դպրոց
 
5)    Երևանի N 131 հիմնական դպրոց
 
6)    Երևանի N 150 հիմնական դպրոց
 
7)    Երևանի N 162 հիմնական դպրոց
 
8)    Երևանի N 200 հիմնական դպրոց
 
9)    ՀՀ Կոտայքի մարզ, Աբովյանի N 2 հիմնական դպրոց
 
10)    ՀՀ Արմավիրի մարզ, Արմավիրի N 5 հիմնական դպրոց:
 
Աղբյուրը՝ Edu.am
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: