Նորություններ

Photoshop-ի միջոցով վաղեմի նկարները դարձել են ժամանակակից

Ուշագրավ 2014-08-26

Ավստրալացի արվեստագետը Photoshop-ով կախարդական կերպարներ է ստացել հին, սև-սպիտակ լուսանկարներից: Նա նշում է, որ պատմության հետ կապ հաստատելու ամենալավ ձևը սև-սպիտակ հին լուսանկարները գունավորելն է:
Նա վերցրել է ռումինացի լուսանկարիչ Կոստիկա Ակսինտեի հին լուսանկարները և կախարդական կերպարներ ստացել Photoshop-ի միջոցով:
 
Աքսինտեն, ով մահացել է 1984-ին, ռազմական լուսանկարիչ է եղել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, պատերազմից հետո նա նաև լուսանկարել է պրոֆեսիոնալ և անձնական նպատակներով:
 
2013թ.-ին լուսանկարչի անվան արխիվը նրա աշխատանքները թվայնացրել է՝ դրանք պահպանելու համար, և հենց այդ թվայնացված լուսանկարների շարքն էլ հայտնվել է Ջեյնի ձեռքում:
 
Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: