Նորություններ

Արմեն Աշոտյանը ամփոփել է իր՝ նախարար վերանշանակման 100 օրը

Կրթական 2014-08-26

Արմեն Աշոտյանն ամփոփել է վերանշանակումից հետո պաշտոնավարման հարյուր օրվա աշխատանքները և ներկայացրել է նոր ուսումնական տարվան ընդառաջ նախատեսված ծրագրերը:
Ըստ Աշոտյանի հարյուր օրվա ընթացքում կատարված աշխատանքների հիմանկան բնութագիրը կրթության ոլորտում իրականացվող ծրագրային բարեփոխումների շարունակականությունն է եղել: «Բարեփոխումների հիմնական ուղղությւնները պահպանվել են, սակայն նոր կառավարության ձևավորումից հետո որոշ հարցեր ճշգրտվել ու ժամկետների հստակեցում է արվել»,- նշել է նախարարը:
 
Թեև կան տվյալներ, որոնք վկայում են, որ բուհական քննությունները ևս անցել են արդար և օբյեկտիվ, սակայն, նախարարի խոսքով համակարգում կոռուպցիոն դրսևորումների ռիսկերը դեռևս պահպանվում են: Անցած ժամանակահատվածը բարեբեր է եղել կրթության ոլորտի օրենսդրական փոփոխությունների առումով. նախարարը դրանցից շեշտել է հատկապես ուսման վարձերի փոխհատուցման մասին սոցիալական ուղղվածության օերնսդրությունը, ինպես նաև բարձրագույն կրթության ոլորտում ուսման վարձի վերին շեմ սահմանելու մասին օրենքի ընդունումը:
 
Նախարարը հույս է հայտնել, որ աշնանը ԱԺ-ն վերջնականապես կընդունի 12-ամյա պարտադիր կրթությանն անցնելու մասին օրենքը, ինչպես նաև կմշակվի հայեցակարգ՝ ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրման վերեբերյալ: Հիմնական դպրոցն ավարտելուց հետո սովորողը պարտադիր կերպեվ պետք է շարունակի կրթությունը կամ ավագ դպրոցում, կամ քոլեջում, կամ էլ  ուսումնարանում: Վերջին մի քանի տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիմնական դպրոցն ավարտելուց հետո տարեկան մոտ 4-5 հազար աշակերտներ կրթությունը չեն շարունակում և դուրս են մնում կրթությունից. «Իննամյա կրթական ցենզով երիտասարադը, բնականաբար, ավելի վատ է ապրելու, ավելի վատ հեռանկար է ունենալու հետագայում աշխատաշուկայում իր տեղը գտնելու առումով»,- նշում է Աշոտյանը:
 
Իբրև նորություն հանրապետությունում այս տարի կգործի «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի առաջին փուլը, որը կմեկնարկի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերից: Արմեն Աշոտյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը հանձն է առել սկսել մի ծրագիր, որով տարրական դասարանների աշակերտները կապահովվեն միանվագ դպրոցական սնունդով՝ ելնելով տարիքային խմբի կենսաֆիզիոլագիական առանձնահատկություններից:
 
Բացի այդ հանրապետության մի շարք դպրոցներում այս տարի կներդրվի «Ազգային երգ ու պար» առարկան: Նախարարը նշել է, որ առաջիկայում կհաստատվեն այն 10 դպրոցները, որտեղ առարկան կներդրվի փորձնական եղանակով: «Ծրագիրը պետք է մոտավորապես 1-1,5 տարի փորձարկում անցնի: 1,5-2 տարվա ընթացքում կորոշենք, թե որ դասարանից ենք այդ առարկան դարձնելու պարտադիր, քանի տարի է տևելու ուսուցումը և ինչպես է այն կազմակերպվելու»:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: