Նորություններ

Հայտնի է ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու միջին որակական գնահատականի նվազագույն շեմը

Կրթական 2014-08-25

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով սահմանավել է պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը.
1)բակալավրի կրթական ծրագրի համար` 75% /ՄՈԳ/,
 
2)մագիստրոսի կրթական ծրագրի համար` 80% /ՄՈԳ/:
 
Նախարարի նույն հրամանով Բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին հանձնարարվել է մինչև սույն թվականի սեպտեմբերի 17-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման նպատակով` ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողների անվանացանկը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: