Նորություններ

Մարկոս Պիզելին` ՂՊԼ 10 ամենաթանկ լեգեոներների թվում

Սպորտ 2014-08-20

Sports.kz ինտերնետային կայքը կազմել է Ղազախստանի առաջնության ամենաթանկ լեգեոներների տասնյակը, որտեղ տեղ է գտել նաև «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին:
Ահա թե ինչ է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի մասին գրում կայքը.
 
«Պիզելին Հայաստանի հավաքականի նատուրալիզացված ֆուտբոլիստ է, Ռուսաստանի բարձրագույն խմբի մակարդակի խաղացող: Այդ կարգի ֆուտբոլիստները Ղազախստանի առաջնությունում այնքան էլ շատ չեն: Անցած տարվա վերջին ազատ գործակալի կարգավիճակով «Կրասնոդարից» տեղափոխվելով «Ակտոբե», Մարկոսը միանգամից հարմարվեց իր համար նոր երկրում և հաստատեց իր տրանսֆերային արժեքը, որը կազմում է մոտ 2 մլն 200 հազար դոլար:
 
«Ակտոբեի» կազմում Ղազախստանի առաջնությունում անցկացրած 18 հանդիպումների ընթացքում Պիզելին դարձել է 5 գոլի հեղինակ, ինչպես նաև կատարել 4 գոլային փոխանցում: Նշենք, որ ուղիղ մեկ տարի առաջ, երբ Մարկոսը «Կուբանից» տեղափոխվում էր «Կրասնոդար», ռուսական ԶԼՄ-ները հայ կիսապաշտպանի տրանսֆերը գնահատում էին գրեթե 4 մլն դոլար»:

Աղբյուր` http://armfootball.com/

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: