Նորություններ

40.000 1-ին դասարանցի այս տարի կհաճախի դպրոց

Կրթական 2014-08-18

Հայաստանի դպրոցներ այս տարի ոտք կդնեն ավելի շատ առաջին դասարանի աշակերտներ, քան նախորդ տարիներին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
«Առաջին դասարան այս տարի շուրջ 40 հազար աշակերտ կգնա, կարծում եմ, որ սա շատ լավ թիվ է: Ցուցանիշը տարիներ շարունակ գրեթե պահպանվում էր, և մենք ամեն տարի 37-39 հազար աշակերտ ենք ունեցել: Բայց այս տարի երեխաները շատ են, որովհետև Հայաստանում վեց տարի առաջ ծնելիությունը բավականին բարձր է եղել, և տարեցտարի աճման միտում ունի, որի համար շատ ուրախ ենք»,-նշել է Նարինե Հովհաննիսյանը: 
 
Վիճակագրության համաձայն՝ 2012-2013 թթ. Հայաստանում գործող 1435 հանրակրթական հաստատություններ հաճախել են 368 հազար 708 աշակերտներ: 
 
Աղբյուր՝ http://www.tert.am/
 
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: