Նորություններ

Մեկնարկել է բուհերում հեռակա ուսուցմամբ դիմորդների փաստաթղթերի ընդունելությունը

Կրթական 2014-08-12

ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2014 թվականի հեռակա ուսուցման ընդունելության մասնագիտությունների ցանկը՝ ըստ բուհերի, ընդունելության քննությունների և տեղերի:
Համաձայն հրամանի՝ ընդունելության քննությունների առարկայական ծրագրերի ու գիտելիքների գնահատման չափանիշների համար հիմք են ընդունվել 2014թ. առկա ուսուցման ընդունելության քննությունների առարկայական ծրագրերն ու գիտելիքների գնահատման չափանիշները։ 
 
ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի չափը պետք է սահմանվի առկա ուսուցման համապատասխան մասնագիտության համար հաստատված վարձի սահմաններում, իսկ մանկավարժական մասնագիտություններով նպատակային տեղերում ընդունվողների համար՝ 50 հազար դրամից ոչ ավելի:
 
Բուհերում դիմորդների փաստաթղթերն ընդունվում են օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 20-ը: Քննություններն անց են կացվելու սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 20-ը:        
 
Աղբյուր՝ http://edu.am/

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: