Նորություններ

Իսպանական դպրոցներում շախմատը դառնալու է պարտադիր առարկա

Կրթական 2014-08-11

Իսպանիայում ավելի ու ավելի հաճախ են կոչեր հնչում շախմատը դպրոցական պարտադիր առարկաների ցանկում ընդգրկելու վերաբերյալ: 2012 թվականին նման խորհուրդ էր հնչել Եվրամիության խորհրդարանի կողմից:
Իսպանիայում կրթական առաջին պետական հաստատությունը, որտեղ շախմատը սկսել են որպես լիարժեք առարկա դասավանդել, դարձել է Ալիկանտե նահանգի Էլչե քաղաքի CEIP Luis Vives դպրոցը:
 
Դա տեղի է ունեցել 18 տարի առաջ: Շախմատ սկսել են սովորել երրորդ և չորրորդ դասարանների աշակերտները, իսկ առարկայի համար շաբաթական 3 ակադեմիական ժամ է հատկացվել: 2007 թվականին այս դպրոց է այցելել Իսպանիայում հյուրընկալված աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը:
 
2014-15 ուսումնական տարվա ծրագրում շախմատն ուսումնական ծրագրում ներառել է նաև Կոստա Բլանկայի ափամերձ Ալտեա քաղաքի մեկ այլ դպրոց՝ CEIP L'Olla-ն:
 
Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը շախմատը ներառել է դպրոցական պարտադիր ծրագրում:
 
Կառավարության որոշմամբ, 2011 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի հանրակրթական բոլոր դպրոցներում երկրորդ դասարանից շախմատը ներդրվել է որպես պարտադիր առարկա:
 
Լուրեր Հայաստանից - NEWS.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: