Նորություններ

ԵԳԱԾ-ին դիմողների թիվն աճել է

Կրթական 2014-07-31

2012թ. մեկնարկած և ՀՀ նախագահի հովանու ներքո ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին դիմողների թվի ավելացում է նկատվում:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշել է, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շնորհիվ բազմաթիվ երիտասարդ մասնագետներ կարողանում են իրենց առաջնային գիտական խնդիրները լուծել, առաջին քայլերը կատարել, փորձառություն ձեռք բերել գիտության ասպարեզում։
 
Հիմնադրամի համակարգողը հույս է հայտնել նաև, որ մեր երիտասարդ մասնագետները, հետագայում շահելով միջազգային դրամաշնորհներ, դրանք կներդնեն Հայաստանում՝ ի նպաստ մեր գիտության զարգացման, ավելին` իրենք էլ իրենց հերթին գիտական հետազոտական խմբերում, տարբեր ծրագրերում կընդգրկեն երիտասարդ գիտնականների։
 
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանը, անդրադառնալով 2014թ. 1-ին կիսամյակում ԵԳԱԾ աշխատանքերին, նշել է, որ միջազգային գիտաժողովներին մասնակցության համար յուրաքանչյուր ամիս 5-6 գիտնական ստացել է ֆինանսական աջակցություն։ 
 
Կառլեն Խաչատրյանը նկատել է նաև, որ ՀՀ նախագահի աջակցությամբ իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում ամեն ամիս կամ մրցույթից մրցույթ արձանագրվում է հայտերի ավելացում, ինչը, ըստ նրա` պայմանավորված է ծրագրի արդյունավետությամբ և երիտասարդ գիտնականների շրջանում ծրագրի հեղինակության ու տեղեկացվածության բարձրացմամբ։
 
Աղբյուրը` heh.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: