Նորություններ

«Լույս»-ի կրթաթոշակառուները նախագահական նստավայրում

Կրթական 2014-07-30

«Լույս» հիմնադրամի 2014-2015 ուսումնական տարվա կրթաթոշակառուները հանդիպում են ունեցել ՀՀ Նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանի հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններում «Լույսի» աջակցությամբ սովորող ուսանողներ և շրջանավարտներ:
 
Ուսանողները ներկայացրել են «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում իրականացվող  աշխատանքները, ստացած գիտելիքները, փորձառությունն ու կապերն ի բարօրություն Հայաստանի օգտագործելու ուղղությամբ ծրագրվող ձեռնարկումները և առաջին ոգևորիչ հաջողությունները:
 
Ավանդույթի համաձայն` Սերժ Սարգսյանը նոր ընդունված ուսանողներին հանձնել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակին արժանանալու հավաստագրերը:
 
2014-2015թթ. կրթաթոշակին արժանացել է 57 նոր ուսանող՝ ամեն բուհից ոչ ավելի, քան 10 ուսանող, ովքեր առաջինն են դիմել ամբողջական փաթեթով:
 
Հանրապետության Նախագահը հաջողություն է մաղթել հանդիպման մասնակիցներին և պատրաստակամություն հայտնել պատասխանել նրանց յուրաքանչյուր հարցի, լսել ուսանողների և շրջանավարտների գաղափարները, կարծիքները, տեղեկանալ նրանց կատարած աշխատանքների մասին:
 
Աղբյուր` www.president.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: