Նորություններ

Ընկերական հանդիպում Լատվիայում

Սպորտ 2014-07-30

Ըստ ձեռք բերված համաձայնության` սեպտեմբերի 3-ին Լատվիայում կանցկացվի ընկերական հանդիպում Լատվիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև:
Հանդիպման հստակ վայրը, ժամը, ինչպես նաև տոմսերին առնչվող տեղեկությունները կհայտարարվեն ավելի ուշ:
 
Լատվիա-Հայաստան հանդիպումը կլինի Հայաստանի ազգային հավաքականի վերջին փորձամրցումը «ԵՎՐՈ-2016»-ի որակավորման փուլի՝ սեպտեմբերի 7-ին կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումից առաջ:
 
Երկու երկրների ազգային հավաքականները մինչ այս հանդիպել են ընդամենը մեկ անգամ: 2009 թ. փետրվարի 11-ին Կիպրոսի «Ցիրիոն» մարզադաշտում տեղի ունեցած ընկերական հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:
 
Աղբյուրը` www.ffa.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: