Նորություններ

ԵՊՀ ուսանողներն Արցախում են

Կրթական 2014-07-29

ԵՊՀ ուսանողական ծրագրերի շրջանակներում կազմակերպվող գիտաժողովների, արշավների, ամառային դպրոցների անցկացման տարածական բազմազանությունն ակնհայտ է: Հերթական ծրագիրն անց է կացվում Արցախում` Հադրութի շրջանի Տող գյուղում:
Հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը և Ուսանողական խորհուրդը նախաձեռնել են ուսանողական վրանային ճամբար-բանակում, որին մասնակցում են նաև արցախցի երիտասարդները:
 
Ծրագրի նպատակն է խթանել ուսանողների հայրենաճանաչողական մղումները, մեկ հարկի տակ համախմբել Արցախի խնդիրներով մտահոգ երիտասարդներին, ովքեր տեսակետների և փորձի փոխանակման, նոր գիտելիքների ձեռքբերման միջոցով կամրապնդեն համագործակցության կապերն ու կնախաձեռնեն նոր ծրագրեր:
 
Վրանային պայմանները լավագույնս կօգտագործվեն ռազմահայրենասիրական դաստիարակության, առողջ ապրելակերպի և թիմային ոգու խթանման համար:
 
Ծրագրով նախատեսված են նաև մի շարք դասախոսություններ և սեմինարներ ուսանողական ինքնակառավարման խնդիրների, երիտասարդական կազմակերպությունների դերի, Արցախի պատմության, ԼՂՀ հիմնահարցի և այլ թեմաների վերաբերյալ, ինչպես նաև հանդիպումներ ԼՂՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
 
Աղբյուրը` www.ysu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: