Նորություններ

Կհրատարակվի երաժշտության հանրագիտարան

Ուշագրավ 2014-07-29

Նկատի ունենալով երաժշտության հանրագիտարանի գործառույթային նշանակությունը հայ և համաշխարհային մշակութային, հատկապես` երաժշտական ոլորտում, ինչպես նաև հաշվի առնելով համաշխարհային փորձը` առաջին անգամ կհրատարակվի հայ երաժշտության հանրագիտարան:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը նախաձեռնել է «Հայ երաժշտության հանրագիտարան»-ի ստեղծումը և հրատարակումը:
 
Այս նպատակով ՀՀ մշակույթի նախարարի հրամանով ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են վաստակաշատ երաժշտագետներ, Հայկական հանրագիտարանի հրատարակչության, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության, Հայաստանի երգչախմբային ընկերության ներկայացուցիչներ:
 
Հուլիսի 26-ին ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրվել է վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը, ներկայացվել է նախարարության հանձնարարությամբ Հայկական հանրագիտարան հրատարակչության պատրաստած նախագիծը, որի շուրջ տեղի ունեցած մտքերի փոխանակության և առաջարկությունների քննարկմամբ` հստակեցվել է հանրագիտարանի կառուցվածքի և թեմատիկ բառացանկի սկզբունքները, ինչպես նաև ընթացիկ կազմակերպչական հարցեր:
 
Աղբյուրը` mincult.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: