Նորություններ

Կմեկնարկի համաշխարհային օլիմպիադան

Սպորտ 2014-07-29

Տղամարդկանց և կանանց շախմատի` Հայաստանը ներկայացնող հավաքականները կմասնակցեն շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադային, որը կանցկացվի օգոստոսի 1-14-ը Տրոմսյո քաղաքում (Նորվեգիա):
Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Աղվերանում ծանոթացել է Տրոմսյոյի օլիմպիադային պատրաստվող Հայաստանի հավաքականների մարզումների ընթացքին:
 
Ըստ խաղատախտակների` հրապարակվել են հավաքականի կազմերը, այսպես`
 
Տղամարդկանց հավաքական` Լևոն Արոնյան, Գաբրիել Սարգսյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Տիգրան Քոթանջյան:
 
Կանանց հավաքական` Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Մարիա Կուրսովա, Լիլիթ Գալոյան, Շուշաննա Սարգսյան:
 
Աղբյուրը` www.armchess.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: