Նորություններ

«Սփյուռք» ամառային դպրոցը ԵՊՀ-ում

Կրթական 2014-07-28

ՀՀ սփյուռքի նախարարության` ԵՊՀ բազայի հիման վրա կազմակերպած «Սփյուռք» ամառային դպրոցն այս տարի ևս համակարգում է ԵՊՀ միջազգային կրթական կենտրոնը:
Հուլիսի 15-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած «Սփյուռք» ամառային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը:
 
Ծրագրի գլխավոր նպատակը ՀՀ սահմաններից դուրս տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդկանց իրենց հայրենիքում համախմբելն ու հայ համայնքներում ազգային ինքնության պահպանումն է: Նախաձեռնությանն այս տարի միացել են շուրջ 20 երկրից ժամանած 8-ից մինչև 70 և ավելի տարեկան հայեր:
 
«Սփյուռք» ամառային դպրոցն իրականացվում է վեց ուղղություններով՝ Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների վերապատրաստում, Սփյուռքի լրագրողների դասընթաց, Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց, Հայոց լեզվի (արևելահայերեն և արևմտահայերեն) արագացված դասընթացներ, Ազգային երգի, պարի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց և Սփյուռքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների և աշխատակիցների վերապատրաստման դասընթաց: Վերջինն ավելացվել է այս տարի:
 
«Սփյուռք» ամառային դպրոցը կշարունակվի մինչև օգոստոսի 2-ը: Մասնակիցները կունենան հանդիպումներ ու շրջայցեր հայկական պատմամշակութային վայրերում:
 
Աղբյուրը` www.ysu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: