Նորություններ

ԵՊՀ շրջանավարտները 4874-ն են

Կրթական 2014-07-25

Այս տարի ԵՊՀ-ն ունեցել է 4874 շրջանավարտ, որոնցից առկա ուսուցման 2424 ուսանողներ ստացել են բակալավրի, իսկ 1339-ը` մագիստրոսի աստիճան: Հեռակա ուսուցման 754 ուսանողներ ստացել են բակալավրի, իսկ 357-ը` մագիստրոսի աստիճան:
Այսպես, հունիսի 17-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 52 ուսանողներ ստացել են իրավագիտության մագիստրոսի աստիճանը հավաստող ավարտական դիպլոմներ:
 
Այնուհետև՝ հունիսի 26-ին, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի 19 ուսանողներ ստացել են ավարտական դիպլոմներ, ինչպես նաև վկայականներ:
 
Հուլիսի 3-ին ավարտական դիպլոմների հանձնման արարողություն տեղի ունեցավ Հայ բանասիրության ֆակուլտետում:
 
Հուլիսի 18-ին ԵՊՀ-ին հրաժեշտ տվեցին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի սաները, իսկ հուլիսի 24-ին` ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտները:
 
Աղբյուրը` www.ysu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: