Նորություններ

ՀՊԵՆ-ը` պաշտոնական նվագախումբ

Ուշագրավ 2014-07-25

Ըստ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի տեղեկացման` հայկական կոլեկտիվը` որպես պաշտոնական նվագախումբ, կներկայանա Ասիայում մեկնարկող միջազգային մրցույթին:
Այսպես, 2014թ-ի օգոստոսի 11-18-ը Երիտասարդական նվագախումբը Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային 9-րդ մրցույթի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների հետ ելույթ կունենա Չինաստանի Ֆոշան քաղաքում:
 
Նվագախումբը հանդես կգա նաև մրցույթի գալա համերգին:
 
Ֆրեդերիկ Շոպենի անվան երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթը մշակութային ամենահեղինակավոր և նշանակալի միջոցառումներից է:
 
Նվագախումբը կներկայանա ևս երկու համերգով Չինաստանի Գուանչժո քաղաքի հեղինակավոր համերգասրահներում՝ ներկայացնելով բազմաժանր և յուրահատուկ համերգային ծրագիր:
 
Աղբյուրը` www.syoa.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: