Նորություններ

«Գաֆէսճեան արվեստի կենտրոն»-ի հերթական նախաձեռնությունը

Ուշագրավ 2014-07-24

Ըստ «Գաֆէսճեան արվեստի կենտրոն»-ի տեղեկացման` մեկնարկելու է կենտրոնի նախաձեռնած հերթական ծրագիրը` «Ամառային քանդակների պարտեզ»:
Ծրագրի առաջին հատվածում մասնակիցները շրջայց կունենան Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ ծանոթանալով կենդանակերպ քանդակներին և դրանք հեղինակած արվեստագետներին, նյութին և կատարման տեխնիկային:
 
Երկրորդ մասը կանցնի կենտրոնի Ստեղծագործական սրահում, որտեղ տրամադրված նյութերով մասնակիցները կստեղծեն նմուշներ:
 
Վերջում մասնակից ընտանիքները կբաժանվեն խմբերի և կներկայացնեն իրենց ստեղծագործությունները պանտոմիմի միջոցով: Որպես գնահատական` ընտանիքները միմյանց կհանձնեն իրենց ստեղծած կենդանակերպ աշխատանքները:
 
Ծրագիրը նախատեսված է 5 տարեկանից բարձր երեխաներ ունեցող ընտանիքների համար:
 
Աղբյուր` www.cmf.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: