Նորություններ

Այցելություն ԵՊՀ

Կրթական 2014-07-23

Ըստ ԵՊՀ լրատվական բաժնի տեղեկացման` ԱՄՆ-ի, Լիբանանի, Սիրիայի, Ֆրանսիայի և մի շարք այլ երկրների տարբեր կրթօջախներ ներկայացնող 33 հայ երիտասարդներ հանդիպել են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ:
Համազգային հայ կրթական և մշակութային միության հայաստանյան մասնաճյուղի նախագահ Լիլիթ Գալստյանը շնորհակալություն է հայտնել ԵՊՀ ռեկտորին հյուրընկալության համար և նշել, որ ԵՊՀ այցելությունը ծրագրի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է:
 
Արամ Սիմոնյանն էլ ողջունել է երիտասարդներին, ներկայացրել ԵՊՀ-ի պատմությունը, կրթական և գիտահետազոտական ծրագրերը, միջազգային համագործակցությունը, ուսանողական և մշակութային կյանքը, ինչպես նաև կրթությունը շարունակելու հնարավորություններն ու առավելությունները:
 
Ծրագրի շրջանակներում սփյուռքահայ ուսանողները կհանդիպեն նաև հայաստանաբնակ մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների հետ` լսելու պատմամշակութային թեմաներով դասախոսություններ, քննարկելու հայ երիտասարդներին հուզող տարաբնույթ խնդիրներ և այլն։
 
Աղբյուրը` www.ysu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: