Նորություններ

«Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթը եզրափակիչ փուլում է

Սպորտ 2014-07-23

Համաձայն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության լրատվական բաժնի` արդեն ընթացքի մեջ է «Լավագույն մարզական ընտանիք-2014» մրցույթի եզրափակիչ փուլը:
Փուլային մրցաշարերում հաղթող ճանաչված 144 ընտանիքները՝ Հայաստանի 10 մարզերից, Երևանից և Արցախից, պայքարելու են 4 տարիքային խմբերում:
 
Մրցույթը կազմակերպվում է 11-րդ անգամ: Այս տարի եզրափակիչ փուլում առաջին անգամ կներկայանան նաև հաշմանդամություն ունեցող 17 ընտանիքներ:
 
Այս տարի ավագ տարիքային 2 խմբերում 6 մարզաձևերին ավելացել է ևս մեկը՝ օդաճնշիչ հրացանով հրաձգությունը:
 
Աղբյուրը` msy.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: