Նորություններ

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակակիրները

Ուշագրավ 2014-07-21

Հայտնի են «Ոսկե ծիրան»11-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները: Հիշեցնենք` կինոփառատոնի ամփոփման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 19-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ստորև ներկայացվում են մրցանակակիրները.
ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
 
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ
 
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (I մրցանակ)` «Ցեղը», ռեժ.` Միրոսլավ Սլաբոշպիցկի (Ուկրաինա)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (II մրցանակ)` «Կույր ժամադրություններ», ռեժ.` Լևան Կոգուաշվիլի (Վրաստան)
Ժյուրիի հատուկ մրցանակ` «Նատյուրմորտ», ռեժ.` Ուբերտո Պազոլինի (Մեծ Բրիտանիա/Իտալիա)
 
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
 
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (I մրցանակ)` «Քարե գետը», ռեժ.` Ջիովանի Դոնֆրանչեսկո (Իտալիա/Ֆրանսիա)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (II մրցանակ)` «Դոմինոյի էֆեկտը», ռեժ.` Էլվիրա Նևերա, Պյոտր Ռոսոլովսկի (Լեհաստան/Գերմանիա)
 
«ԿՈՐԻԶ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
 
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (I մրցանակ)` «Թեև գիտեմ, որ գետը չորացել է», ռեժ.` Օմար Ռոբերտ Համիլթոն(Պաղեստին/Եգիպտոս/Քաթար/Մեծ Բրիտանիա)
Ժյուրիի հատուկ մրցանակ` «Կարմիր Հալքը», ռեժ.` Ասմինա Պրոեդրու (Հունաստան)
 
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ
 
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (I մրցանակ)` Լիամետրաժ խաղարկային. «Թևանիկ», ռեժ.` Ջիվան Ավետիսյան(Հայաստան/Լիտվա)
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (II մրցանակ)` Կարճամետրաժ խաղարկային. «Կաթնեղբայր», ռեժ.` Վահրամ Մխիթարյան, (Լեհաստան/Հայաստան)
ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (II մրցանակ)` Լիամետրաժ-խաղարկային. «Ռոմանտիկները»,,ռեժ.` Արեգ Ազատյան և Շողիկ Թադևոսյան, (Հայաստան)
Պատվոգիր` «Նորմալ եղիր, խնդրում եմ», ռեժ.` Հայկ Քոչարյան (ԱՄՆ)
 
Հրանտ Մաթևոսյան անվան հատուկ մրցանակ լավագույն սցենարի համար
 
«Կաթնեղբայր», ռեժ.` Վահրամ Մխիթարյան (Լեհաստան/Հայաստան),
Սցենարի հեղինակներ` Վահրամ Մխիթարյան, Ալեքսանդրա Մայջինսկա
 
ՖԻՊՐԵՍԻ ՄՐՑՈՒՅԹ
 
«Ցեղը», ռեժ.` Միրոսլավ Սլաբոշպիցկի (Ուկրաինա)
 
ԷԿՈՒՄԵՆԻԿ ՄՐՑՈՒՅԹ
 
«Շքամուտքը», ռեժ.` Լուսինե Սարգսյան (Հայաստան)
Խրախուսական մրցանակ` «Կույր ժամադրություններ», ռեժ.` Լևան Կոգուաշվիլի (Վրաստան)
 
ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
 
ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԹԱԳՈՒՀԻ ՆՈՒԱՐԴ ՄՐՑԱՆԱԿ
 
«Խնդրում եմ` նորմալ եղիր», ռեժ.` Հայկ Քոչարյան (ԱՄՆ)
«Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն», ռեժ.` Ռուբեն Գինեյ (Չինաստան/Հայաստան/Ռուսաստան/Հնդկաստան)
 
ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ
 
«Հարություն», ռեժ.` Ալեն Մանուկյան (Հայաստան)
 
Փառատոնը «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակի արժանացրեց երկու պատվավոր հյուրերի` աշխարհահռչակ չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեին և միջազգային կինոփառատոների ոլորտում մեծ վաստակ ունեցող անվանի կինոգետ Մարկո Մյուլլերին:
 
Աղբյուրը` hetq.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: