Նորություններ

Քրիստիան Դյուվալի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է

Կրթական 2014-07-18

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստան ժամանած «Սիանս Պո» ընկերության տնօրեն Քրիստիան Դյուվալի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երիտասարդ գիտաշխատողներին և դիպլոմների փոխճանաչմանն առնչվող, ինչպես նաև Ֆրանսիական համալսարանին գիտահետազոտական բուհի կարգավիճակ տալու և մի շարք այլ հարցեր:
 
Արմեն Աշոտյանի համոզմամբ` նման հաստատության բացումը տարածաշրջանում աննախադեպ իրադարձություն է և, ըստ էության, առաջինն է ԱՊՀ տարածքում:
 
«Սիանս Պո» ընկերության տնօրեն Քրիստիան Դյուվալը ողջունել է Հայաստանի` Բոլոնիայի քարտուղարության նախագահության ստանձնումը` նշելով, որ այն կխթանի Հայաստանի կրթական ոլորտի ինտեգրմանը եվրոպական միասնական կրթական տարածք:
 
Աղբյուրը` www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: