Նորություններ

ՀՀ ԳԱԱ-ն պատվավոր դոկտորի դիպլոմ է շնորհել

Կրթական 2014-07-17

ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում Գերմանիայի Ռոստոկի համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնի և Մաքս Պլանկի Լեյբնիցի Կատալիզի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր Պիտեր Լանգերը պարգևատրվել է պատվավոր դոկտորի դիպլոմով:
«Մենք բարձր ենք գնահատում ՀՀ ԳԱԱ-ի համագործակցությունը միջազգային կենտրոնների հետ: Վերջին տասը տարիների ընթացքում գիտական աշխատանքների թիվը կրկնապատկվել է այդ համագործակցության շնորհիվ»,-նշել է ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
 
«Պիտեր Լանգերը համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական է, ավելի քան 500 գիտական աշխատությունների հեղինակ: Հայաստանում Պիտեր Լանգերը սերտորեն համագործակցում է ՀՀ ԳԱԱ Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի հետ: Նրա անմիջական մասնակցությամբ Կենտրոնը տպագրել է ավելի քան 60 համատեղ աշխատանք»,- նշել է ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանը:
 
Պիտեր Լանգերն իր շնորհակալական խոսքում նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է այս դիպլոմը ստանալը: Ես հաճախ եմ այցելում Հայաստան: Ես այստեղ եմ նախ և առաջ որպես Հայաստանի բարեկամ: Իմ նպատակը ոչ միայն գիտական համագործակցությունն է, այլ նաև ընկերների ձեռքբերումը»:
 
Աղբյուրը` www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: