Նորություններ

Բնագիտական օլիմպիադան արդեն ընթացքի մեջ է

Կրթական 2014-07-16

ԿԳՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ` տրվել է համահայկական բնագիտական 2-րդ օլիմպիադայի մեկնարկը: Օլիմպիադային մասնակցում են ինչպես ՀՀ և Արցախի, այնպես էլ Սփյուռքի մի շարք երկրներից ժամանած դպրոցականներ:
Օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպմանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցների ծնողներին և մանկավարժներին օլիմպիադային նրանց նախապատրաստելու համար:
 
«Արժանանալով օլիմպիադայի մասնակցի կոչմանը` դուք արդեն հաղթող եք, քանի որ հնարավորություն ունեք հայրենիքի այս գողտրիկ անկյունում զգալ ձեզ հայ, հասկանալ, որ պետության ուշադրության կենտրոնում եք և ունեք ձեզ նման մտածող, կենսուրախ ընկերներ աշխարհի տարբեր երկրներում, որոնց միավորում է հայ լինելու պարտավորեցնող և միաժամանակ դժվար առաքելությունը»,-նշել է նախարարը:
 
Մասնակիցներն առաջարկել են հաջորդ օլիմպիադան անցկացնել ԼՂՀ-ում, ինչպես նաև ընդլայնել օլիմպիադայի առարկաների ցանկը` ներառելով քիմիա և կենսաբանություն առարկաները:
 
Բնագիտական օլիմպիադայի հիմնական հաղթողները հայտարարվում են երկրորդ փուլի արդյունքների հիման վրա: Հիմնական հաղթողների համար նախատեսված են` I կարգ` 6 հատ, II կարգ` 6 հատ, III կարգ` 6 հատ դիպլոմներ և մրցանակներ:
 
Բացի հիմնական մրցույթներից, օլիմպիադայի ծրագրում նախատեսված են բազմաթիվ խաղեր, պարի ուսուցում, ուսուցողական միջոցառումներ, քայլարշավ և այցելություն Բյուրականի աստղադիտարան:
 
Աղբյուրը` www.panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: