Նորություններ

Նկարիչ Անդրանիկ Ավետիսյանը նկարում է միայն սարդոստայնով

Ուշագրավ 2014-06-26

Նկարիչ Անդրանիկ Ավետիսյանը 2 տարի առաջ իր համար պատահաբար բացահայտել է սարդոստայնների գեղեցկությունը և այժմ արդեն իր կյանքը առանց սարդերի չի պատկերացնում:
Ավետիսյանը պատմում է, որ մեծացել է արվեստագետների ընտանիքում, հայրը նկարիչ է եղել, իսկ ինքը մի որոշ ժամանակ զբաղվել է բիզնեսով, սակայն թողել է դա և արդեն 2 տարի է՝ նկարում է բնական սարոստայններով:
 
«Ամառային մի օր աշխատանքի ընթացքում նկատեցի, թե ինչքան գեղեցկություն կա սարդոստայնի մեջ: Մինչև այդ երբեք ուշադրություն չէի դարձրել դրան: Դրանից հետո սկսեցի իմ արվեստանոցում պահել սարդերի, սակայն արդյունքը, կարելի է ասել, տեսել եմ միայն այս տարվա սկզբին: Սա միանգամայն նոր ճյուղ է արվեստում»,- ասաց նա:
 
Ա. Ավետիսյանի խոսքով՝ սարդոստայնը իրեն օգնում է ոչ միայն նկարել, այլև դրա շնորհիվ ինքը կյանքին սկսել է այլ տեսանկյունից նայել:
 
«Կյանքի, մեր երկրագնդի, տիեզերքի մասին շատ հարցերի սկսել եմ այլ տեսանկյունից նայել: Սարդոստայնը ինձ համար տիեզերական էներգիա սիմվոլն է, այն դրական է և դրանից է ծնվում կյանքը. Եթե սարդոստյանը վերցնում ես, ինքը մեկ գիշերում նորից է գործում, որովհետև դա է իր գոյության և պաշտպանության միակ միջոցն է: Կյանքը ձայն է, լույս է, միտք է՝ անսահմանության արգանդում: Սարդոստայնը բնության մեջ եղած էներգետիկ կապի պատկերն է: Մարդն էլ կենդանական աշխարհի ներկայացուցիչների բջիջներից ստեղծված էակ է: Յուրաքանչյուր մարդու մեջ մեկ կենդանու բջիջ է գերիշխում. այդ է պատճառը որ մարդու դիմակով կենդանիներ են հանդիպում: Մարդը գերին է մտքերի, մտքերը՝ ուղեղի, ուղեղը՝ էներգիայի, էներգիան՝ տիեզերքի իսկ տիեզերքը՝ սիրո»,- պատմում է նա:
 
Նկարիչի խոսքով՝ սարդերի կողքին ապրելուց հետո նկատել է, որ դրանք մարդուց պակաս «խելք» չունեն և դրանց ավելի ուշադիր նայելու դեպքում՝ անհնար է չսիրել: Սարդոստայնի ձևի մեջ նկարիչը տեսնում է տվյալ սարդի բնույթը, բնավորությունը:
 
«Ամեն սարդ իր ձևով է գործում: Մեծ սարդերի գործածը ավելի հարմար է, որովհետև թելը ավելի ամուր է: Ես հիմնականում օգտագործում եմ 4 սարդերի գործած սարդոստայնները»,- ասաց նա:
 
Սարդերը անուն չունեն, բայց նկարները ունեն երաժիշտների անուններ՝ Մոցարտ, Բեթհովեն և այլն, որովհետև հեղինակի խոսքով՝ թեև ինքը ուղղակի կապ չի տեսնում դրանց միջև, սակայն ամեն նկար ստեղծելիս որևէ կոնկրետ երաժշտական ստեղագործություն է հիշում:
 
Նկարիչը ասաց, որ իր աշխատանքները ավելի շատ գնահատվում են արտերկրում, իր կայքի ու ֆեյսբուքյան էջի շնորհիվ էլ մարդիկ դրանք գտնում են:
 
Աղբյուրը՝ www.aysor.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: