Նորություններ

Հարության տոնին նվիրված բաց դաս Նոր Երզնկայի միջնակարգ դպրոցում

Կրթական 2014-04-25

Կոտայքի մարզի Նոր Երզնկայի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների և դասղեկ Տ. Բաբալարյանի բաց դասղեկի ժամը նվիրված էր Հարության (Զատիկի) տոնին: Դասը սկսվեց մոմավառությամբ և տերունական աղոթքով, որից հետո ներկայացվեց Հիսուսի հրաշափառ հարության խորհուրդը և հայոց տոնացույցում նրա կարևոր և ուրույն դերը:
Աշակերտները ներկայացրեցին, թե հնում ինչպես է նշվել Զատկի տոնը և ինչ ավանդույթներ են պահպանվել մինչ օրս, որից հետո մեկնաբանվեցին Զատկի տոնի խորհուրդ հանդիսացող կերակրատեսակները: Կարևորեցին ձվի կարմիր գույնով ներկելը, կազմակերպվեց ձվախաղ և մեկնաբանվեց դրա իմաստը: 
Ներկայացվեց Մեծ Պահքի Ավագ շաբաթվա և նրա երկուշաբթիից մինչև կիրակի օրերի խորհուրդները: Առանձնացվեց հատկապես «Ծաղկազարդը»՝ որպես քրիստոնեական եկեղեցու առանձին տոն:
Դասը եզրափակվեց թեմային համահունչ «Արարատից միչև Սիոն» ֆիլմի ցուցադրությամբ:
Դասին ներկա էին տնօրինությունը և մանկավարժներ:
 

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: