Նորություններ

Ծաղկազարդի տոնին նվիրված միջոցառում Արտաշատի թիվ 1 դպրոցում

Կրթական 2014-04-22

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ա. Գոլեցյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Նաիրա Մեջլումյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Ծաղկազարդի տոնին նվիրված միջոցառում:
Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվեցին Արտաշատ քաղաքի և Մրգավան գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մխիթար քահանա Ալոյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴԿ-ի Արտաշատի տարածաշրջանի պատասխանատու Լուսինե Մարգարյանը և դպրոցի տնօրենությունը:
 
Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի II, III, V դասարանի աշակերտները, որոնք գեղեցիկ մայրենիով ներկայացրեցին Մեծ Պահքի 7 կիրակիները, Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Խոսքը ընդմիջվում էր Ծաղկազարդին նվիրված երգերով և շարականներով:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: