Նորություններ

Միջոցառում Չարենցավանի թիվ 5 հմնական դպրոցում

Կրթական 2014-04-22

Օրերս Չարենցավանի թիվ 5 հմնական դպրոցում տոնական մթնոլորտ էր: 4-րդ «բ» դասարանի աշակերտները ռուսաց լեզվի ուսուցչուհի և դասղեկ Լ. Մելքումյանի նախաձեռնությամբ հեքիաթային տրամադրություն էին ստեղծել դահլիճում:
Աշակերտները գրագետ և գեղեցիկ ռուսերենով բեմադրեցին «Արքայադուստր գորտը» ռուսական ժողովրդական հեքիաթը:
 
Դահլիճը կահավորված էր հեքիաթի բովանդակությանը համապատասխան, աշակերտները փոքրիկ դերասաններ էին դարձել և իրենց դերերին համապատասխան հանդերձանքով և հիասքանչ խաղով զարմացրին և հուզեցին ներկա գտնվող հանդիսատեսին:
 
Հեքիաթն ուղեկցվում էր համապատասխան երաժշտական ձևավորմամբ և ձայնային էֆեկտներով: Այս ուսանելի միջոցառումն անցկացվեց դպրոցի դասարանական միջոցառումների շրջանակներում և հաճելի պահեր պարգևեց բոլորին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: