Նորություններ

Բաց դաս Գավառի թիվ 1 հիմնական դպրոցում

Կրթական 2014-04-22

Գավառի Ս. Քոչարյանցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 7 «ա» դասարանում «Ռուսաց լեզու» առարկայից անցկացվեց բաց դաս «Ռուսերեն առաջին տպագիր գիրքը» թեմայով:
Դասն ուներ հետևյալ նպատակները. ներկայացնել ռուսերեն և հայերեն առաջին տպագիր գրքերը` առանձնացնելով Իվան Ֆյոդորովին և Հակոբ Մեղապարտին` որպես առաջին տպագրիչներ, ինչպես նաև սեր և հետաքրքրություն արթնացնել գրքի, ընթերցանության նկատմամբ, դաստիարակել աշխատասիրություն և բարի վերաբերմունք ռուս ժողովրդի պատմությանը և մշակույթին:
 
Դասի ընթացքում կիրառվեցին խմբային և համագործակցության մեթոդները: Աշակերտները ներկայացրին փոքր բեմադրություն  ռուսերեն այբուբենի ստեղծման մասին, գերմանացի տպագրիչ Իոհան Գուտենբերգի և նրա պատրաստած տպագրական սարքավորման մասին, ռուս արքա Իվան Ահեղի հրամանով կառուցած շենքը և Իվան Ֆյոդորովի կողմից 1564թ. տպագրված ''Апостол'' գիրքը, նրա  բովանդակությունը, կառուցվածքը: Հետաքրքիր տեղեկություններ տվեցին աշխարհի առաջին տպագիր գրքերի, ռուսալեզու առաջին տպագիր այբբենարանի (1574թ.) և Պետրոս I-ի կողմից առաջին տպագրած թերթի մասին (1702թ.): Աշակերտները նաև անրադարձան Հ. Մեղապարտի գործունեությանը և հայերեն առաջին տպագիր գրքին` «ՈՒրբաթագրքին» (1512թ.), նրա բովանդակությանը:
 
Ներկայացրին, որ Երևանը 2012 թվականին հայտարարված էր տպագիր գրքի Համաշխարհային մայրաքաղաք: Դասը հագեցած էր տեղեկատվական նոր տեխնոլոգիաներով, ցուցադրվեց շնորհանդես ''История книгопечатания'' վերնագրով: Աշակերտները արտասանեցին բանաստեղծություններ և աֆորիզմներ` նվիրված գրքին և ընթերցանությանը, «Հետաքրքիր է իմանալ» էջում ներկայացրեցին ամենափոքր և ամենամեծ գրքերը, ինչպես նաև հետաքրքիր նյութեր Մատենադարանում պահվող գրքերի մասին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: