Նորություններ

Կենդանիների զարմանահրաշ աշխարհում

Կրթական 2014-04-18

Արարատի մարզի Հովտաշատի միջնակարգ դպրոցի աշակերտների առօրյան ավելի բազմաբովանդակ դարձնելու նպատակով տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպում: Այս անգամ էլ, դպրոցի XI «բ» դասարանի աշակերտները կենսաբանության ուսուցչուհի Ա. Կարապետյանի և աշխարհագրության ուսուցչուհի Ա. Ոսկանյանի ուղեկցությամբ այցելեցին «Էկզոտարիում»:
Այցելության ընթացքում աշակերտները ծանոթացան այնտեղ խնամվող շուրջ 80 տեսակի՝ աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքների բնակիչներ հանդիսացող ողնաշարավոր կենդանիների, մասնավորապես՝ սողունների, թռչունների և կաթնասունների տեսակային բազմազանությանը, դրանց վարքագծին և կառուցվածքային առանձնահատկություններին, անազատ պայմաններում խնամքի յուրահատկություններին: 
 
Աշակերտները գործնականում կենդանի օձերի օրինակով, սովորեցին տարբերել թունավոր և ոչ թունավոր օձերին՝ հասկանալով՝ ինչպես է պետք վարվել թունավոր օձերի խայթոցի դեպքում, և ինչպես անազատ պայմաններում կարելի է պահել զանազան կենդանիներ:
 
Գրեթե մեկ ժամ աշակերտները գտնվեցին կենդանիների կախարդող ու բարի աշխարհում: Այցելելով «Էկզոտարիում», կարելի է կտրվել առօրյայից և հաճելի ու տրամադրող երաժշտության ներքո հաղորդակից դառնալ կենդանիների խորհրդավոր ու զարմանահրաշ աշխարհին:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: