Նորություններ

Բնագիտական խճանկար Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոցում

Կրթական 2014-04-18

Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոցում անցկացվեց գիտակների մրցույթ` «Բնագիտական խճանկար» խորագրով: Մասնակցում էին 7-րդ «ա» և «բ» դասարանների աշակերտները:
Մրցույթը սկսվեց տեսանյութով, որը պատմում էր Աստծո ստեղծած աշխարհի` բնության գեղեցկության  և առեղծվածային գաղտնիքների մասին: Ապա աշակերտները ներկայացրին բնությունը Թումանյանի ստեղծագործություններում:
 
Դասարանները հանդես եկան «Արծիվ» և «Առյուծ» թիմերով: Թիմերը ներկայացրեցին տեղեկություններ իրենց անունը կրող կենդանիների մասին և պատճառաբանեցին իրենց ընտրությունը: Յուրաքանչյուր թիմ ներկայացավ իր ողջույնի խոսքով, ներկայացրեց իր կազմած պատի թերթը, ապա անցան վիկտորինայի հարցերին: Աշակերտները պատասխանեցին հանելուկներին, տրամաբանական հարցերին, որոնք կապ էին ստեղծում կենսաբանություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն առարկաների միջև: 
 
Թիմերը հանդիսատեսին ներկայացրին հետաքրքիր տեղեկություններ բնության տարրերի, գաղտնիքների մասին: Ուսուցիչներ Ս. Մուրադյանի և Լ. Ստեփանյանի ջանքերով կազմակերպած միջոցառումը բավականին ուսուցողական էր և դաստիարակչական:
 
Միջոցառումը ուղեկցվեց աշակերտների կողմից կազմակերպած գեղարվեստական համարներով` երգերով և պարերով: Ներկաները ստացան մեծ բավականություն և ձեռք բերեցին նոր բնագիտական գիտելիքներ` յուրացնելով միջոցառման խորհուրդը կազմող աֆորիզմները. «Բնությունը արվեստի հավերժական նմուշն է», «Բնությունը ստեղծում է մարդուն, որպեսզի մարդու միջոցով տեսնի իրեն, հմայվի իր հրաշք գեղեցկությամբ», «Բնությունը միակ գիրքն է, որի էջերը լի են խորը բովանդակությամբ»: 
 
Երկու թիմերն էլ ստացան խրախուսական մրցանակներ ուսւոցիչների կողմից:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: