Նորություններ

Գարունը մորս սրտում…

Կրթական 2014-04-17

Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոցում տեղի ունեցավ եռալեզու միջոցառում՝ նվիրված գարնան, մայրության և գեղեցկության տոնին: Մասնակցում էին V «ա», V «բ» և VI «ա» դասարաններից ընտրված լավագույն աշակերտները: Միջոցառման նպատակն էր երեք լեզուներով մաղթանքներ հղել մայրերին և բացահայտել աշակերտների խոսակցական կարողությունները հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով հաղորդակցվելիս:
Միջոցառումն սկսվեց ողջույնի խոսքով, որը հնչեց երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն և անգլերեն): Գարնան և բնության զարթոնքի շնչով ողողված խոսքեր հնչեցին աշակերտների շուրթերից, որից հետո տեղի ունեցավ անգլերեն լեզվով փոքրիկ բեմականացում «The flower meeting»: Բեմադրության ժամանակ աշակերտները հանդես եկան տարբեր ծաղիկների տեսքով, որն էլ ավարտվեց ծաղիկների գեղեցիկ պարով:
 
Այնուհետև աշակերտները երեք լեզուներով գովերգեցին գարունը, գարնանային ծաղիկները և իհարկե աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներին` մայրերին: Հատկապես հուզիչ էին մորը նիրված ուղերձները և գեղեցիկ պարը, որն էլ անմոռանալի պահեր պարգևեց ներկա գտնվող բոլոր մայրիկներին: Հատկապես տպավորիչ էր մոր ձեռքերի գովերգը և մոր նամակը՝ ուղղված իր աղջկան, որն էլ մեծ հուզմունք առաջացրեց ներկաների սրտերում:
 
Միջոցառումն ավարտվեց «Թող լինի միշտ արևը» երգով, որը հնչեց երեք լեզուներով: Երգի ընթացքում երեք աշակերտ պաստառի վրա գրեցին երգի կրկներգը՝ «Թող լինի միշտ արևը…» և նկարեցին պայծառ արև ու կապույտ երկինք:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: